Բոլոր ադրբեջանցի խաղաղապահները դուրս են բերվել Աֆղանստանից: Այս մասին հինգշաբթի հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«120 ադրբեջանցի խաղաղապահներ, որոնք կատարում էին իրենց պաշտոնական պարտականությունները Քաբուլի միջազգային օդանավակայանում, օգոստոսի 26-ին, ժամը 01:00-ին ամբողջ կազմով դուրս են բերվել Աֆղանստանից», – ասվում է հայտարարության մեջ: