Ադրբեջանի նախարարների կաբինետը մեղմացրել է հանրապետություն ժամանող Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ պահանջները: Համապատասխան որոշումը կառավարությունը հրապարակել է շաբաթ օրը:
«Հունիսի 10-ից օդային ճանապարհով Ադրբեջան ժամանող Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիներից այլևս հատուկ թույլտվություն չի պահանջում հանրապետության նախարարների կաբինետին կից գործող շտաբից», ասված է հայտարարության մեջ:
Կորոնավիրուսային համաճարակի հետ կապված՝ օտարերկրյա քաղաքացիներին կարելի էր մուտք գործել Ադրբեջան միայն նման հատուկ թույլտվությամբ: Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ ռեժիմի մեղմացումը պայմանավորված է այդ երկրներում կայուն համաճարակաբանական իրավիճակով, պարզաբանել է Նախարարների կաբինետը: