Ֆրանսիան և Գերմանիան մտահոգություն են հայտնել Դոնբասում շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ և հայտարարել, որ աջակցում են Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Այս մասին ասվում է Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարներ Ժան-Իվ Լե Դրիանի և Հայկո Մաասի համատեղ հայտարարության մեջ:
«Մենք շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին, մասնավորապես՝ ռուսական զորքերի տեղաշարժերին, և կողմերին զսպվածության ու լարվածության անհապաղ նվազեցման կոչ ենք անում։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում», ասված է հաղորդագրության մեջ: