Ֆրանսիան Լիբանանին առաջարկել է քաղաքական և տնտեսական բարեփոխումների ծրագիր: Փաստաթուղթը ֆրանսիական կողմը փոխանցել է Բեյրութի քաղաքական գործիչներին և լիազորված անձանց:
«Եթե Լիբանանը ցանկանում է անհրաժեշտ օգնություն հավաքել CEDRE համաժողովում (Լիբանանի միջազգային դոնորների համաժողով), ապա այս բարեփոխումները պարտադիր պետք է իրականացվեն», ասվում է փաստաթղթում: Փարիզը նշել է, որ խոսքն այն օգնության մասին է, որը նախատեսվում է Լիբանանի համար հավաքել CEDRE համաժողովի ժամանակ, այլ ոչ թե Բեյրութի նավահանգստում ավերիչ պայթյունի հետևանքների վերացմանն ուղղված աջակցության մասին:
Լիբանանի պետական պարտքը գերազանցում է 92 միլիարդ դոլարը, գրում է «Անադոլու» գործակալությունը։ Արաբական երկրին արտաքին օգնության համար անհրաժեշտ է մոտ 20 միլիարդ դոլար: