Օկտոբերֆեստ հայտնի գարեջրի փառատոնը այս տարի ևս չի անցկացվի անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնում է dpa գերմանական գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնյաներին:
Միջոցառումը չեղյալ հայտարարելու մասին որոշումը կայացվել է Մյունխենի քաղաքապետի և Բավարիայի վարչապետի հանդիպման ժամանակ: Նախատեսվում էր, որ այս տարի Օկտոբերֆեստը տեղի կունենա սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 3-ը: Այնուամենայնիվ, վարակի տարածման շարունակական բարձր տեմպերը, ինչպես նաև փառատոնի զանգվածային բնույթը, որին մասնակցում է առնվազն 6 միլիոն մարդ ամբողջ աշխարհից, կասկածի տակ դրեցին նման իրադարձության իրագործման ողջամտությունը:
Փորձագետները գտնում են, որ նման մասշտաբային միջոցառման չեղարկումը տնտեսական հարված կհասցնի ոչ միայն գարեջրագործ ընկերություններին, այլև Բավարիայում զբոսաշրջության ամբողջ արդյունաբերությանը: