Աֆղանստանի Փանջշերի դիմադրության ուժերը հինգշաբթի հերքել են երկրի հյուսիսում ռազմական գործողությունները դադարեցնելու «Թալիբան» արմատական շարժման հետ համաձայնության մասին տեղեկությունները: Դիմադրության խոսնակ Ֆահիմ Դաշտին ՏԱՍՍ-ին ասել է, որ այդ հարցը դեռ քննարկման փուլում է:
«Ինչ վերաբերում է հարձակումների դադարեցմանը, դա քննարկվել է, սակայն երեկ հարձակում է տեղի ունեցել Անդարաբում (շրջան Փանջշերի հարևանությամբ) թալիբների կողմից», – ասել է Դաշտին:
«Կան տարաձայնություններ:․․․ Մենք ցանկանում ենք մեկընդմիշտ լուծել վերջին 14 տարվա խնդիրները», – բացատրել է դիմադրության ուժերի ներկայացուցիչը: