Սիրիայի անցումային ժամանակաշրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաան ասել է, որ երկրի արևմուտքում խաղաղ բնակիչների ջարդերի մեղավորները պատասխանատվության կենթարկվեն՝ անկախ նրանց կարգավիճակից ու լիազորություններից։
«Այսօր, երբ մենք ապրում ենք այս կրիտիկական պահը, կանգնած ենք նոր վտանգի առաջ: Նախկին վարչակարգից մնացած մարդիկ և նրանց օտարերկրյա համախոհները փորձում են նոր տարաձայնություններ հրահրել ու մեր երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ։ Նրանց նպատակն է պառակտել մեզ, ոչնչացնել մեր միասնությունն ու կայունությունը։ Մենք հաստատում ենք, որ խստորեն և առանց որևէ ներողամտության պատասխանատվության ենք ենթարկելու բոլոր նրանց, ովքեր ներգրավված են քաղաքացիական արյունահեղության կամ մեր ժողովրդին վնաս պատճառելու մեջ, մարդկանց, որոնք գերազանցել են պետության լիազորությունները կամ օգտագործել իշխանությունը անձնական շահի համար»։
Աշ-Շարաայի խոսքով՝ ոչ ոք օրենքից վեր չէ, ուստի ցանկացած ոք, ում ձեռքերը թաթախված են սիրիացիների արյան մեջ, վաղ թե ուշ կկանգնեն դատարանի առաջ»
Միաժամանակ նա խոստացել է գտնել ու չեզոքացնել ուժերին, որոնք հավատարիմ են մնում Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին։