Տուժածներ կան Բաքվում բեռնատարի և ավտոբուսի բախման արդյունքում

Ադրբեջանի մայրաքաղաքում բեռնատարի և ուղևորատար ավտոբուսի վթարի արդյունքում տուժել է ավելի քան 20 մարդ։ Այդ մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այսօր հայտնել է հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

«21 մարդ հոսպիտալացվել է: Վթարի հետևանքով զոհվածների մասին դեռ հստակ տվյալներ չկան», — ասել են առողջապահության նախարարությունից: Վթարը տեղի է ունեցել Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանի մայրուղու վրա: