Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան կարծում է, որ հանրապետության ղեկավարության դեմ պատժամիջոցները պետք է ընդլայնվեն: Այդ մասին նա հայտարարել է Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում:
Ըստ Տիխանովսկայայի, ընդդիմությունը երախտապարտ է ԵՄ-ին Բելառուսի ղեկավարության դեմ պատժամիջոցներ կիրառելու համար, սակայն սահմանափակիչ միջոցների ցուցակը «անհամաչափ փոքր է»: «Պատժամիջոցներն անհրաժեշտ է ընդլայնել: Մենք շատ աջակցության խոսքեր ենք լսում, բայց մեզ գործողություններ են պետք: Մենք ուզում ենք Գերմանիային կոչ անել ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել: Եթե Բեռլինը սկսի, ԵՄ այլ երկրներ կմիանան, ես դրանում համոզված եմ», ասել է նա։