Վրաստանը կշարունակի կորոնավիրուսի դեմ պատվաստումը բրիտանա-շվեդական AstraZeneca պատրաստուկով՝ չնայած պատվաստվելուց հետո կոմայի մեջ ընկած բուժքրոջ հետ ունեցած միջադեպին: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է հանրապետության առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն։
«Այսօր եվրոպական կարգավորիչը կարևոր հայտարարություն արեց պատվաստանյութերի վերաբերյալ: Մի քանի րոպե առաջ մենք կարծիք ստացանք AstraZeneca պատվաստանյութի վերաբերյալ: Պարզվեց, որ այն անվտանգ է: Այն ավելի շատ օգուտներ ունի, քան ռիսկեր, ինչը ոչ մի երկրի չի տալիս հիմքեր դադարեցնելու դրա կիրառումը։ Դրանից ելնելով՝ Խորհուրդը [Հանրապետության առողջապահության նախարարության մի խումբ փորձագետներ] որոշել է, որ AstraZeneca-ով պատվաստումների գործընթացը կշարունակվի առանց խոչընդոտների», ասել է նա ՝ հավելելով, որ հատուկ հանձնաժողովը կշարունակի ուսումնասիրել բուժքրոջ գործը: