ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգը, որը պետք է ընդունվի այս տարվա գագաթաժողովում, կենտրոնանալու է Ռուսաստանն ու Չինաստանը զսպելու վրա: Այս մասին պաշտպանության նախարարների մակարդակով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստի առաջին օրվան հաջորդած ասուլիսի ժամանակ ասել է Դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը:
«Մենք պետք է ավելի շատ օգտագործենք ՆԱՏՕ-ն որպես խորհրդատվության և համակարգման հարթակ: Մենք պետք է ընդլայնենք քաղաքական և գործնական երկխոսությունը աշխարհի հետ մեզ նման մտածողությամբ բոլոր պետությունների հետ, որպեսզի դիմակայենք նրանց, ովքեր չեն կիսում մեր արժեքները ՝ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը», – ՏԱՍՍ-ը մեջբերում է Ստոլտենբերգին: