Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիին հարցրել են, արդյոք սկանդալային հարցազրույցը, որում Բայդենը վիրավորական արտահայտություններ էր արել Պուտինի վերաբերյալ, «չի հանգեցնի ամոթալի իրավիճակի» գագաթաժողովում:
«Նախագահը [Բայդենը] վաղուց է ծանոթ Պուտինին։ Նա երբեք իրեն չի զսպել իր մտահոգությունները կամ հարցերը արտահայտելու հարցում, երբ նրանց [Ռուսաստանի] վարքը համահունչ չի եղել ժողովրդավարական արժեքներին, և նա, անկասկած, ուղիղ կխոսի այս հանդիպման ժամանակ», պատասխանել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի խոսնակը:
«Բայց հարցը ոչ թե բարեկամությունն է, վստահությունը, այլ այն, ինչ բխում է Միացյալ Նահանգների շահերից: Եվ մեր կարծիքով, դա շարժումն է դեպի ավելի կայուն և կանխատեսելի հարաբերություններ [Ռուսաստանի հետ]», ավելացրել է Փսակին: