Ռուսաստանը նկատում է Սիրիայում ԻՊ «քնած բջիջների ակտիվացում»

Ռուսաստանը նկատում է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման քնած բջիջների որոշակի ակտիվացում: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Սիրիայի հարցով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը:

Ինչպես նշել է Լավրենտևը, իրավիճակը Սիրիայում մնում է տագնապալի, ամեն ինչ պետք է արվի երկրում բռնության սրացումն ու զինված առճակատման նոր փուլը կանխելու համար: