Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանը ամբողջությամբ դուրս կգա Բաց երկնքի մասին պայմանագրից 2021 թվականի դեկտեմբերի 18-ին:
«Ռուսաստանը բոլոր մասնակից պետություններին տեղեկացրել է ծանուցման ուղարկումից վեց ամիս անց Բաց երկնքի մասին պայմանագրից դուրս գալու իր որոշման մասին: Այսպիսով, դա տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 18-ին», նշում է դիվանագիտական գերատեսչությունը:
Բաց երկնքի մասին պայմանագրի հետ կապված իրավիճակը ցույց է տալիս, որ միակողմանի առավելությունների հասնելու փորձերը՝ անտեսելով Մոսկվայի շահերն ու մտահոգությունները, դատապարտված են ձախողման, ասված է հայտարարության մեջ: