Ռուսաստանը սահմանափակում է Թուրքիայի հետ կանոնավոր և չարտերային թռիչքները ապրիլի 15-ից հունիսի 1-ը՝ կանխելու նոր կորոնավիրուսային վարակի ներմուծումը: Այս մասին Կառավարության տանը կայացած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:
«Մենք որոշում ենք կայացրել սահմանափակել կանոնավոր և չարտերային թռիչքները Ռուսաստանի միջազգային օդանավակայաններից դեպի Թուրքիայի Հանրապետության օդանավակայաններ և հակառակ ուղղությամբ սույն տարվա ապրիլի 15-ից մինչև սույն տարվա հունիսի 1-ը: Բացառությամբ Կոնցեռն-Տիտան-2 ատոմակայանի կառուցման հետ կապված, Թուրքիայի Հանրապետությունում արձակուրդում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների տեղափոխման չվերթների, ինչպես նաև փոխադարձ հիմունքներով Մոսկվա – Ստամբուլ, Ստամբուլ – Մոսկվա շաբաթական երկու թռիչքի պահպանման», Գոլիկովայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: