Սևծովյան նավատորմի ռազմածովային ավիացիան, Հարավային ռազմական օկրուգի ավիացիայի հետ միասին, ՆԱՏՕ-ի և դաշինքի գործընկեր երկրների Sea Breeze – 2021 զորավարժությունների ֆոնին իրականացրել է մարտական պատրաստության թռիչքներ Սև ծովի վրայով: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել են Սևծովյան նավատորմի մամուլի ծառայությունից:
Ուսումնական թռիչքներ են իրականացվել պայմանական թշնամու նավերին հրթիռային և ռումբային հարվածներ հասցնելու առաքելությունների մշակման համար: Կիրառվել են Սու-30 ՍՄ կործանիչներ, Սու-24Մ ռմբակոծիչներ, Սու-34 կործանիչ-ռմբակոծիչներ և Սու-27 կործանիչ-կալանիչներ։
Պայմանական թշնամու նավերի ջոկատի դերը կատարում էին «Սարատով» և «Օրսկ» խոշոր դեսանտային նավերը: Զորավարժություններին ներգրավվել է ավելի քան 10 ինքնաթիռ: