Երկուշաբթի, Նոյեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային

22/11/2024
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսական կողմն ամերիկացիներին «Օրեշնիկ»-ի գործարկման մասին նախազգուշացրել է Միջուկային ռիսկի նվազեցման ռուսական ազգային կենտրոնի միջոցով, որը գործում է ավտոմատ կերպով և մշտական կապ է պահպանում Միացյալ Նահանգներում նմանատիպ համակարգի հետ: Նախազգուշացումն ուղարկվել է ավտոմատ ռեժիմով՝ մեկնարկից 30 րոպե առաջ», – ասել է Պեսկովը։ 

Նոյեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նույն օրը Ռուսաստանը հարված է հասցրել «Օրեշնիկ» հրթիռով Դնեպրի ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրներից մեկին: Սա այս հրթիռի փորձարկումն էր մարտական պայմաններում։ Պուտինի խոսքով, հարձակումը պատասխանն էր այն բանին, որ ուկրաինական զինված ուժերը նոյեմբերի 19-ին և 21-ին կիրառել են արևմտյան արտադրության հեռահար զենքեր (ATACMS և Storm Shadow)՝ Բրյանսկի և Կուրսկի մարզերի ռազմական օբյեկտներին հարվածելու համար։

Հինգշաբթի Պենտագոնը հաստատել է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է միջին հեռահարության նոր «Օրեշնիկ» հրթիռի արձակման պլանների մասին, ասել է գերատեսչության  խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը։

«Միացյալ Նահանգները նախապես ծանուցվել է արձակումից անմիջապես առաջ միջուկային ռիսկի նվազեցման ուղիներով», – լրագրողներին ասել է Սինգհը։

Մինչդեռ Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային և նրա մերձավոր դաշնակիցներին նախապես տեղեկացրել է Ռուսաստանի կողմից միջին հեռահարության հրթիռի առաջիկա արձակման մասին՝ դրան նախապատրաստվելու նպատակով. այս մասին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։

«Վերջին օրերին մենք հայտել ենք Ուկրաինային և մեր ամենամոտ դաշնակիցներին ու գործընկերներին՝ նրանց նախապատրաստելու համար»,- ասել է նա լրագրողներին ճեպազրույցում՝ մեկնաբանելով միջին հեռահարության հրթիռային հարվածը։

Լրատվամիջոցները հրապարակել են Օրեշնիկ հրթիռի թռիչքի արագության վիզուալիզացիա։ Հրթիռի արագությունը վայրկյանում 2-3 կմ է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Հաջորդ գրառումը

Գերմանիայի արտգործնախարարը Բաքվում քննադատել է Ադրբեջանին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մահացել է Նիկիտա Սիմոնյանը

24/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Այն օրը վիրավորանքից վրդովված, բղավող ու լաց լինող Գևորգ Սրբազանն այսօր լուռ էր, անարցունք ու անվրդով

23/11/2025
Նորություններ

Գալու է օրը, և հանդիպելու եք Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Մկրտիչ Սրբազանին. ո՞նց եք նայելու նրանց աչքերի մեջ

23/11/2025
Նորություններ

Հիմա հերթը Հայաստանի Հանրապետության տարածքինն է, սակայն «կարճ հիշողության» պատճառով դա շատերին չի էլ հուզում. Վարդան Ոսկանյան

23/11/2025
Հաջորդ գրառումը

Գերմանիայի արտգործնախարարը Բաքվում քննադատել է Ադրբեջանին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական