ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին, ղեկավարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Այս մաիսն հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ։ Պուտինը տեղեկացրել է ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության, այդ թվում՝ խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրման, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության մասին։ Ռուսաստանի և Իրանի նախագահներն ընդգծել են բոլոր հարցերը բացառապես խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծելու կարևորությունը։ Երկկողմ շահագրգռվածություն է հայտնվել «3+3» խորհրդատվական հարթակի ( Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա) ակտիվացման հարցում»,- ասվում է հաղորդագրությունում: