Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը կհանդիպեն Ժնևի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում: Այս վայրը միջազգային հարաբերությունների վերագործարկման երկար պատմություն ունի, գրում է Le Temps-ը:
Շվեյցարական հրատարակության համաձայն, ակնհայտ է թվում հանդիպման վայրի ընտրությունը: Հյուրանոցը գտնվում է միջազգային կազմակերպությունների գրասենյակներին մոտ, և, բացի դրանից, այն միջազգային գագաթաժողովների անցկացման երկար պատմություն ունի:
Այսպես, 1985 թվականին այս հյուրանոցում տեղի ունեցան ԽՍՀՄ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի և ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի բանակցությունները: Սովետա-ամերիկյան գագաթաժողովը նվիրված էր զինաթափմանը:
2009-ի մարտին «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում տեղի ունեցան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առաջին բանակցությունները: Այնուհետև Քլինթոնը իր ռուս գործընկերոջը նվիրեց խորհրդանշական «վերագործարկման կոճակ»: