Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ռուս հրեաներին Փրկության և ազատագրման օրվա առթիվ: Հեռագիրը հրապարակվել է ուրբաթ օրը Կրեմլի կայքում:
Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակին նվիրված այս հրեական տոնը նշվում է աշխարհի շատ երկրներում:
«Փրկության և ազատագրման օրը (իյար 26) մտցվել է ի հիշատակ Կարմիր բանակի և դաշնակից երկրների բանակների զինվորների և սպաների մեծ սխրանքի, ովքեր ջախջախեցին նացիզմը, փրկեցին հրեաներին և ուրիշ ժողովուրդներին լիակատար կործանումից: Մաղթում եմ ձեզ խաղաղություն, երջանկություն և բարեկեցություն», ասված է հաղորդագրության մեջ: