Ալեքսեյ Նավալնիի թեման շոշափվել է Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հեռախոսազրույցում, հաստատել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ինչ վերաբերում է այդ թեմային, այո, դրան անդրադարձավ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, նախագահ Պուտինը տվեց անհրաժեշտ բացատրությունները», – ասել է Կրեմլի խոսնակը:
Պեսկովը չի պատասխանել այն հարցին՝ կարելի է արդյոք խոսել առաջնորդների փոխըմբռնման, թե այս թեմայի վերաբերյալ միանգամայն տարբեր դիրքորոշումների մասին: «Մեր կողմից նրանց ներկայացվել են անհրաժեշտ պարզաբանումները», – կրկնել է Պեսկովը: