Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին հրավիրել է շարունակել քննարկումները, բայց պայմանով, որ դրանք կանցկացվեն «ուղիղ եթերում»:
«Ես ուզում եմ հրավիրել Նախագահ Բայդենին շարունակել մեր քննարկումները, բայց պայմանով, որ մենք դա անենք փաստորեն ուղիղ եթերում, ինչպես ասում են, օնլայն: Բայց առանց որևէ հապաղման, այլ ուղղակիորեն բաց, ուղղակի քննարկում», ասել է Պուտինը Россия-24-ի եթերում: