Թուրքիան ապահովում է Ադրբեջանի ուժեղացումը ղարաբաղյան հակամարտության ընթացքում, և Վաշինգտոնը կոչ է անում դա չանել: Այս դիրքորոշումն արտահայտել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն լրագրողների համար ճեպազրույցում:
«Մենք հետևում ենք այնտեղի իրադարձություններին: Մենք տեսել ենք հաղորդումներ քաղաքացիական անձանց մահվան մասին: Մենք տեսանք, որ Թուրքիան սկսել է ուժեղացում տրամադրել Ադրբեջանին: Մենք դիմել ենք միջազգային բոլոր խաղացողներին, որպեսզի նրանք չխառնվեն տարածաշրջանում տիրող իրավիճակին», ասել է նա: