Իրաքի մայրաքաղաք Բաղդադ քաղաքում «կանաչ գոտու» վրա հարձակումը իրականացրել են զինված խմբավորումները, որոնց աջակցում է իրանական կողմը: Նրանք հարձակվել են ինչպես պետական, այնպես էլ արտաքին թիրախների վրա:
Այս մասին իր պաշտոնական էջում հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն: