Պետդեպարտամենտը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային հրթիռների վաճառքին

84

Պենտագոնը հայտնել է, որ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ամերիկյան հրթիռների վաճառքին։

«Պետդեպարտամենտը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային միջին հեռահարության «օդ-օդ» հրթիռների և հարակից սարքավորումների հնարավոր վաճառքին՝ մոտավորապես 650 միլիոն դոլարով»,- ասվում է Պետդեպարտամենտի կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ Սաուդյան Արաբիան խնդրում է իրեն վաճառել 280 հրթիռ, մոտ 600 արձակման բազա և օժանդակ սարքավորումներ։