Երկու երկրների միջև երկխոսության հետագա դեգրադացիան դադարեցնելու համար անհրաժեշտ է Ռուսաստան-ԱՄՆ գագաթաժողովը: Այս մասին CNN հեռուստաալիքին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«[Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միջև] այդ հարաբերությունների կրիտիկական մակարդակը պահանջում է գագաթաժողով, քանի որ դա երկխոսության հետագա դեգրադացիան կանխելու միակ միջոցն է», ասել է նա:
Ավելի վաղ Պեսկովը CNN-ին հայտարարել էր, որ Պուտինը մեկնում է Ժնև, քանի որ երկու երկրների հարաբերությունները վատ վիճակում են, այլ ոչ թե նրա համար, որ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ նույն հարթակում լինեն, եթե այդպիսի համաձայնություն ձեռք բերվի: