ԱՄՆ իշխանությունները գտնում են, որ Աֆղանստանից մարդկանց տարհանող ռազմա-տրանսպորտային ինքնաթիռներին լուրջ վտանգ է սպառնում: Այս մասին Պենտագոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի տրանսպորտային հրամանատարության ղեկավար, գեներալ Ստիվ Լայոնսը:
«Դա էական սպառնալիք է: Ես չէի ցանկանա մանրամասնել», ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչը կարող է սպառնալ Քաբուլ ժամանող և այնտեղից թռչող ամերիկյան ռազմա-տրանսպորտային փոխադրամիջոցներին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ Լայոնսի, Զինված ուժերի տրանսպորտային հրամանատարությունը մշտական կապի մեջ է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հետ`հնարավոր սպառնալիքները բացահայտելու համար: «Վստահ եմ, որ մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները դրանք կանխելու համար», – ասել է գեներալը: