Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը դիմել է ուղղափառ եկեղեցիների առաջնորդներին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, Անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ Ջասթին Ուելբիին, այլ հոգևոր առաջնորդների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին և խնդրել ձայն բարձրացնել՝ ՛՛ի պաշտպանություն ուկրաինական ուղղափառ եկեղեցու հալածվող հավատացյալների՛՛:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որով արգելել է ուղղափառ եկեղեցին Ուկրաինայում։
«Չկարողանալով թուլացնել Ուկրաինայում կանոնական ուղղափառ եկեղեցին, չկարողանալով սասանել նրա միասնությունը՝ այդ երկրի իշխանությունները որոշեցին ամբողջովին արգելել այն։
Այս օրենքի ընդունման հետևանքով Ուկրաինայում հարյուրավոր վանական համալիրներ, հազարավոր համայնքներ, միլիոնավոր ուղղափառ հավատացյալներ կհայտնվեն իրավական դաշտից դուրս, կկորցնեն իրենց աղոթավայրերը»,-նշել է պատրիարք Կիրիլը։