Ստորեւ ներկայացնում ենք ՌԱԿ պաշտոնաթերթ, Բոստոնում եւ Բեյրութում լույս տեսնող «Պայքար» շաբաթաթերթի վերջին համարից որոշ քաղվածքներ.
«Ոչ եւս է ազգային բարերար Հրայր Յովնանեան» խորագրի ներքո «Պայքար»-ը գուժում է աշխարհահռչակ բարերար Հրայր Յովնանյանի մահը. «Հայկական սփիւռքի խորհրդանշական, տիրական ու հեղինակավոր դեմքերեն Հրայր Յովնեան մահացաւ 91 տարեկան հասակին: Հայաշխարհի ծանրակշիռ դէմքերեն մին էր ան, որուն կորուստը իսկապէս կը համարուի անփոխարինելի: Ամերիկահայ ձեռներեց եւ ազգային բարերար Հրայև Յովնանեան «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուներու խորհուրդի անդամներէն էր»: Էջ 1
«Հայ ռազմագերիներու հարցը գերեվարած է համայան ազգը» խորագրով խմբագրականը գրում է. «Երեւանի իշխանութիւնները 200 ռազմագերիներուն 90 տոկոսին տուեալները յանձնած են ատրպէյճանական կողմին:…Երբ քաղաքականութիւնը կը շարունակէ իր դերակատարութիւնը՝ համայն հայ ազգը կը մնայ գերեվարուած, ռազմագերիներու պատճառով»: Էջ 2
«Հայաստանի ընտրութիւններին ընդառաջ» խորագրի ներքո պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը մտահոգություն է հայտնում ներկա իրավիճակի շուրջ, որը կարող է աղետալի լինել մեզ համար. «…այսօր դիմութիւն-ընդդիմութիւն, սեւ-սպիտակ, նակին-ներկայ, հրեշտակ-սատանայ կը նոյնանան, եթէ չհրաժարուեն աթոռակռիւ մղելուց, չսթափուեն իսկապէս ու չպայքարեն ազգային այնպիսի արժէքների համար…»: Էջ 3
«Ռուսաստանեան «աքորտ»-ի ներքեւ. Փաշինեան-Քոչարեան «մենամարտը» ընթացք պիտի առնէ» խորագրի ներքո ասված է. «..Նիկոլ Փաշինեանին մարտահրաուէր նետած նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեան, ամբողջութեամբ կը մտնէ նախընտրական մրցավազք, որպէս քաղաքական մենամարտի առաջին փուլի յաղթող»: Էջ 4
«Ինչու Եւրոպան լուռ էր հայկական կոտորածներու ժամանակ» խորագրի ներքո Վարդգես Գուրոյանը ուշագրավ փաստեր ու մտածումներ է առաջ բերում ժամանակաշրջանի քաղաքական զարգացումների եւ դրանց հետեւանքների շուրջ.«Ապրիելան այս աւելի եւս տխրացած ու սեւցած օրերուն, յուսամ Հայաստանի մեր ժողովուրդը խելքը գլուխը կը հաւաքէ եւ կը սկսի երկիրը պաշտպանելու մասին մտածել, որպէսզի նոր «Ապրիլ»ներ չգործադրուին մեր գլխուն: Էջ 5
«1916 թուի Սայքս-Փիքոյի համաձայնութիւնը եւ այսօրուան նոր աշխարհակարգը» հոդվածը խոսելով Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման եւ դրա ընձեռած նոր հնարավորությունների մասին՝ գրում է. «…նոր աշխարհակարգի մը սկիզբը կամ մեկնակէտը կրնայ նկատւիլ… եթէ Հայաստանի Հանրապետութիւնը խիզախ եւ վճռակամ կեցուածք ցուցաբերէ այս յոյժ կարեւոր հարցին նկատմամբ»: Էջ 6
«Ո՞վ կյիշէ գրագէտ ու վիպագիր Հրաչ Զարդարեանը» ուշագրավ վերնագրի ներքո Լեւոն Շառոյանն անդրադարձել է գրող, թարգմանիչ, հասրակական գործիչ Ռուբեն Զարդարյանի որդուն, նշանավոր գրող Հրաչ Զարդարյանին, որը, ցավոք, մոռացության է մատնված.«Սփիւռքի ամբողջ տարածքին, ցամաքամասէ-ցամաքամաս, այսօր քանի՞ հոգի կրնայ ձեռք բարձրացնել՝ ըսելու համար, թ՝ ծանօթ է Հրաչ Զարդարեանի անունին»: Էջ 7
«Յովհաննէս Սարկավագ Վարդապետի մատենագիտութիւնը եւ խրատական գործերը» վերնագիրը ավետում է մեր գրականության մշակույթի նշանավոր դեմքերից մեկի՝ Հովհաննես Սարկավագի սքանչելի երկերի մատենագիտության լույսըծայումը. «Տարեփակէն առաջ Կ. Պոլսոյ Մարմարա եւ Ժամանակ օրաթերթերուն մէջ ծանուցուեցաւ սոյն հատորին լոյս ընծայումը հրամանաւ Կ. Պոլսոյ Ամենապատիւ Տ. Սահակա Բ Պատրիարք Հօր»: Էջ 8
«Քաթիա Փէլթեքեան. Հայասպանութեան մասին նիւներու հավաքաման աշխատանքներ» խորագրի ներքո տեղեկանում են մի նոր աշխատության մասին, որը, ինչպես հուշում է վերնագիրը՝ հայոց ցեղասպանության վկայությունների ժողովածու է. «Նկատողութեան արժանի է, որ Քաթիա Փէլեքեան իր վերոնշեալ երկու աշխատութիւններով՝ միւս հեղինակներէն ոչ նուազ արժէքաւոր գործ մը կատարած է: Անոր այս ծաղկաքաղային հաւաքումները յոյժ կարեւոր են թէ՛ ընթերցողներու եւ թէ՛ ուսումնասիրողներու համար, որոնք յաճախ իբր սկզբնաղբիւր կը դիմեն հրատարակութիւններուն»: Էջ 9
Թերթի 11-րդ էջում ընթերցողն առնում է ՌԱԿ համբաբավոր անդամ Միսաք Ալեքսանյանի եւ ազգանվեր Մէյրի Պերղուտյանի մահվան բոթերը:
Նույն էջում տեղականում ենք նաեւ, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի հեղինակությամբ հրատարակվել է «Turning to God» աշխատությունը, որը ներառում է զանազան՝ կրոնական, ընկերային , քաղաքական եւ այլ նյութեր:
«Մեր ամօթալի ուրացումի մասին» խորագրի ներքո ընթերցում ենք նշանավոր մշակութաբան Երվանդ Տեր-Խաչատրյանի «Նամակներ երկրից» շարքի 138-րդ նամակը, որում հեղինակն ուղղակի ձաղկում է մեր գրական դաշտը ողողած՝ արտասովոր անուններ «գտած» գրամոլներին. «Այս ուրացումը մի օր, արդեօք, վերջ պիտի ունենա՞յ…»:
Նույն էջում ընթերցում ենք մեր հիանալի արվեստագետներից՝ Վահրամ Դավթյանի մասին փոքրիկ հոդվածը:
Քաղեց՝ Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ