Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Հարավային Վազիրիստան շրջանում իրավապահ մարմինների աշխատակիցների վրա մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով զոհվել է մեկ ոստիկան, ևս չորսը վիրավորվել են, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Թեհրիկ-ի-Թալիբան Պակիստան» (Պակիստանի թալիբների շարժում) ահաբեկչական խմբավորումը:
Ըստ տեղական ԶԼՄ-ների, այս խմբավորումը սերտորեն կապված է հարևան Աֆղանստանի թալիբների շարժման հետ: Հյուսիսային և Հարավային Վազիրիստանի արմատական խմբավորումները հանդես են գալիս այսպես կոչված Վազիրիստանի Իսլամական հանրապետության ստեղծման օգտին: