Չինաստանը հայտնաբերել է թերթաքարային նավթի խոշոր հանքավայրեր, որոնց պաշարները գնահատվում են ավելի քան 4 միլիարդ տոննա։
ՌԻԱ գործակալության հաղորդմամբ՝ այդ նավթը երկրի արևելքում գտնվող Շանդուն նահանգի Շենլի հանքավայրում հայտնաբերել է Sinopec Corporation-ը: Այնտեղ թերթաքարային նավթի արդյունահանումը կսկսվի մոտ ապագայում և մինչև 2025 թվականը կհասցվի տարեկան մեկ միլիոն տոննայի։
Չինաստանը թերթաքարային նավթի լայնածավալ հետախուզում և արդյունահանում է սկսել 2019 թվականին։ Ըստ վերլուծաբանների՝ դա կկանգնեցնի «սև ոսկու» ներմուծումից Չինաստանի կախվածության աճի դադարեցմանը։ Ներկայումս Չինաստանը ներմուծման միջոցով ապահովում է նավթի ազգային սպառման մոտ 70%-ը։