Ավելի ու ավելի շատ հետազոտություններ ցույց են տալիս, որ կորոնավիրուսային համաճարակը պայմանավորված է եղել աշխարհի տարբեր վայրերում առանձին բռնկումներով: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին:
«Երբ Չինաստանին հարվածեց անհայտ կորոնավիրուսը, երկիրն անմիջապես քայլեր ձեռնարկեց համաճարակաբանական հետաքննություն անցկացնելու, հարուցիչը բացահայտելու և գլխավոր տեղեկատվությունը հրապարակելու համար», ասել է նա և հավելել, որ Չինաստանը առաջին երկիրն է, որը հայտնեց կորոնավիրուսի դեպքերի մասին: Այդ մասին հաղորդում է news.ru-ն։