Ռուսական դիտարկման օբյեկտները վերահսկում են CZ-5B կրող հրթիռը: «Ռոսկոսմոս»-ի մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ կրող հրթիռի կառուցվածքների մի մասը կայրվի մթնոլորտի խիտ շերտերում, սակայն առանձին ոչ այրվող կառուցվածքային տարրեր կարող են հասնել երկրի մակերևույթ:
«Նախնական հաշվարկների համաձայն, այդ օբյեկտը կարող է Երկրի մթնոլորտ մտնել մայիսի 8-ի երեկոյան, ճշգրիտ ժամանակը և կոորդինատները կճշտվեն իրադարձությունից ոչ շուտ, քան մեկ օր առաջ», բացատրել է «Ռոսկոսմոսը»:





