ՉԺՀ նախագահ Սի Ցզինփինն այս տարվա իր առաջին ուղերձում ընդգծել է բանակի «լիարժեք մարտական պատրաստվածության» անհրաժեշտության մասին եւ հայտարարել է, որ Ազգային-ազատագրական բանակը պետք է «ամեն վայրկյան պատրաստ լինել պատերազմի», գրում է South China Morning Post-ը:
Սի Ցզինփինը, ով նաեւ գլխավորում է երկրի գերագույն ռազմական մարմինը՝ Կենտրոնական ռազմական հանձնաժողովը, հայտարարել է, որ բանակը պետք է պատրաստ լինի «գործելու ցանկացած պահի»:
Պարբերականը նշում է, որ երկուշաբթի Չինաստանի ԶՈւ-ն սկսել է ամենամյա զորավարժությունների անցկացումը:
Չինաստանի առաջնորդը հանձնարարել է նաեւ էապես ընդլայնել զորավարժություններին տեխնոլոգիաների օգտագործումն ու քայլել զինվորական եւ բարձր տեխնոլոգիական գիտելիքների ոլորտում վերջին ձեռքբերումներին համընթաց:
News.am