Ուկրաինայի ռազմածովային ուժերը ափամերձ ուժերի ու ավիացիայի ներգրավմամբ մարտավարական զորավարժանքներ են անցկացրել Սև ծովում: Այդ մասին հաղորդել են երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Ղեկավար, առաջին ռանգի կապիտան Յուրի Ֆեդաշի կարծիքով, այս զորավարժությունների առանձնահատկությունն այն էր, որ նավաստիներն առաջին անգամ օգտագործեցին ՆԱՏՕ-ի անդամ երկրներում օգտագործվող Killer Tomatoes տեսակի փչովի թիրախները: Նա նշել է, որ անձնակազմերն ընդհանուր առմամբ մարտական պատրաստվածության լավ մակարդակ են ցուցադրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը: