47-ամյա մի տղամարդ մահացել է Pfizer–ով կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց մի քանի ժամ անց: Այս մասին հուլիսի 2-ի երեկոյան հայտնել են Ուկրաինայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, գրում է ՌԻԱ գործակալությունը:
Բժիշկները նշում են, որ պատվաստումից հետո առաջին ժամվա ընթացքում տղամարդու մոտ ոչ մի բացասական արձագանք չի եղել պատրաստուկի նկատմամբ:
Նույն սրվակից պատվաստված մյուս հինգ մարդկանց վիճակը գնահատվում է բավարար, պարզաբանում է Ուկրաինայի առողջապահության նախարարությունը: Ներկա դրությամբ պարզվում են դեպքի հանգամանքները: