Կիևն ակնկալում է, որ Վաշինգտոնը կուժեղացնի Մոսկվայի դեմ պատժամիջոցները և կօգնի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում երկրի դեսպան Օկսանա Մակարովան:
«Առաջին հերթին դա, իհարկե, առավելագույն ճնշումն է և պատժամիջոցների խստացումը ԱՄՆ-ի և մեր եվրոպացի գործընկերների կողմից, որպեսզի Ռուսաստանի համար Ուկրաինայի դեմ ագրեսիայի գինը ոչ միայն չնվազի, այլ անընդհատ աճի», ասել է նա Укринформ-ին տված հարցազրույցում:
Դեսպանը նաև նշել է, որ երկրի մուտքը ՆԱՏՕ Ուկրաինայի առաջնահերթություններից է: