ՆԱՏՕ-ն 40 հազար զինծառայողներ և 15 հազար միավոր զենք ու ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ռազմավարական ավիացիա, կկենտրոնացնի Ռուսաստանի սահմանների մոտ, հիմնականում` Սևծովյան տարածաշրջանում և Բալթիկայում: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ Պաշտպանության բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքերով, այժմ ամերիկյան զորքերը Հյուսիսային Ամերիկայի մայրցամաքային մասերից տեղափոխվում են Եվրոպա: «Եվրոպայում զորքերի տեղաշարժ կա դեպի Ռուսաստանի սահմաններ: Հիմնական ուժերը կենտրոնանում են Սև ծովի և Բալթյան տարածաշրջաններում», ասել է նախարարը: Նա նշել է, որ Լեհաստանում և Բալթյան երկրներում ուժեղանում են ԱՄՆ զորքերի խմբավորումները: