Սիրիայի իշխանությունները վերահսկում են երկրի տարածքների 90%-ը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է «Իզվեստիան»:
«Ռուսաստանը օգնել է Սիրիային: Ամբողջ աշխարհը պայքարում էր միջազգային ահաբեկչության դեմ, բայց երբ մենք մտանք այնտեղն, Սիրայի կառավարությունը վերահսկում էր երկրի տարածքի միայն 12%-ը: Այսօր դա ավելի քան 90% է, և այնտեղ կյանքը շարունակում է աստիճանաբար նորմալանալ», ասել է Շոյգուն:
Այսօր ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ռուսական զորքերը շարունակում են պարեկությունը Սիրիայի Հալեպ նահանգում:










