Նյու Յորք նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել

ԱՄՆ Նյու Յորք նահանգի նահանգապետ Քեթի Հոքուլը արտակարգ դրություն է մտցրել տարածքում «Իդա» փոթորկիից հետո հորդառատ անձրևների պատճառով: Համապատասխան հայտարարությունը հինգշաբթի օրը Twitter-ում հրապարակել է նահանգի ղեկավարը:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, Նյու Յորքում մի քանի ժամ շարունակ անձրև է տեղում, որն ուղեկցվում է ամպրոպով:

Նյու Յորքի տրանսպորտի վարչությունը հայտարարել է, որ քաղաքի մետրոյի մեծ մասը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը ջրհեղեղի պատճառով: Միացյալ Նահանգների հյուսիս-արևելքում էլեկտրաէներգիայի ավելի քան 200 հազար սպառողներ հոսանքազրկվել են: