Արևմուտքի հայտարարությունները Սիրիայում ընտրությունների ոչ լեգիտիմ լինելու մասին Դամասկոսի նկատմամբ կոպիտ քաղաքական ճնշման դրսևորում են, ասվում է ուրբաթ Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Մոսկվան Սիրիայում նախագահական ընտրությունները գնահատում է որպես ներքին կայունության ամրապնդման ուղղությամբ կատարված կարևոր քայլ: Ռուսաստանի արտգործնախարարությունը նշել է Բաշար Ասադի հաղթանակի վստահ բնույթը:
Հինգշաբթի օրը Սիրիայի Ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) նախագահ Համմուդա Սաբագը հայտարարել էր, որ երկրի գործող ղեկավար Բաշար Ասադը հաղթել է մայիսի 26-ին կայացած նախագահական ընտրություններում և ստացել ընտրողների 95,1%-ի աջակցությունը: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 78,6%։