Մեքսիկայի իշխանությունները նախատեսում են Ռուսաստանից 2021 թվականի հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում ձեռք բերել «Սպուտնիկ V» պատվաստանյութի 7,4 միլիոն չափաբաժին: Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդան:
Մեքսիկայում ներկայումս սպասվում է այն օգտագործելու թույլտվություն: Այս փուլում 7,4 միլիոն չափաբաժինը կօգտագործվի 3,7 միլիոն մարդու պատվաստման համար:
2020 թվականի դեկտեմբերի 24-ից հանրապետությունում բնակչությանը պատվաստում են Pfizer-ի պատրաստուկով, հաղորդում է ՏԱՍՍ-ը: