Լիբանանի «Հըզբոլլահ» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ՝ խոստանալով շարունակել պայքարը Իսրայելի ագրեսիայի դեմ: Հայտարարությունն արվել է «Հըզբոլլահ»-ի դաշնակից, պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից 2023-ի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման առաջին տարելիցի կապակցությամբ. այս հարձակումը պատերազմի պատճառ դարձավ Գազայի հատվածում:
Հայտարարությունում նշվում է, որ «Հըզբոլլահ»-ը և լիբանանցիները «ծանր գին» են վճարել հոկտեմբերի 8-ին հանուն Գազայի «աջակցության ճակատ» բացելու որոշման համար, սակայն զինյալները շարունակում են հաստատակամ մնալ իրենց որոշման մեջ, գրում է Al Arabiya-ն:
«Մենք վստահ ենք Իսրայելի ագրեսիային հակազդելու մեր դիմադրության կարողության մեջ»,- ասվում է հայտարարության մեջ, որում Իսրայելին անվանում են քաղցկեղային գեղձ, որը պետք է վերացվի, անկախ նրանից, թե որքան ժամանակ դա կպահանջի: