Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցել է բազմահազարանոց ցույցին և Մինսկի Կառավարության տան մոտ դիմել է համախոհներին՝ անչափ շնորհակալություն հայտնելով նրանց:
Պետության ղեկավարը նշել է, որ արտասահմանյան «տիկնիկվարները» ցանկանում են Բելառուսի սահմանները մոտեցնել Մինսկին։ «Դա տեղի չի ունենա: Մենք բոլորս կդառնանք Բրեստ ամրոց: Երկիրը չենք տա», ասել է նա։