Բնապահպանները նախազգուշացրել են, որ մեկանգամյա օգտագործման դիմակները, լատեքսային ձեռնոցները և կորոնավիրուսի դեմ պայքարում օգտագործվող այլ պաշտպանիչ հանդերձանքները կարող են է՛լ ավելի խորացնել ծովային աղտոտումը, հաղորդում է ճապոնական Kyodo News-ը:
Հոնկոնգում հիմնված շրջակա միջավայրի պահպանության OceansAsia կազմակերպությունը ամսվա սկզբին հաղորդել էր, որ մեկանգամյա օգտագործման դիմակներ են հայտնաբերվում ջրի տակ, ծովեզերքներին ու ձկնորսական ցանցերում։ Կարող են պահանջվել հարյուրավոր տարիներ, որպեսզի մեկ դիմակը վերածվի միկրոպլաստիկի, որը, ի դեպ, այժմ հայտնաբերվում է մարդկանց սննդի մեջ օգտագործվող ձկների, ինչպես նաև ծովի աղի մեջ, նշել են կազմակերպության ներկայացուցիչները՝ խորհուրդ տալով, որ մարդիկ հնարավորության դեպքում սկսեն կիրառել բազմանգամյա օգտագործման դիմակներ: