Համակարգերի հուսալիությունը ստուգելու համար Պենտագոնը մայիսի 5-ին ծրագրում է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հերթական արձակումը: Այս մասին հաղորդել է ԱՄՆ ՌՕՈՒ գլոբալ հարվածային հրամանատարության մամուլի ծառայությունը:
Ենթադրվում է, որ դրա վրա տեղադրված ուսումնական մարտագլխիկը թիրախ կխոցի Խաղաղ օվկիանոսում:
«Փորձնական գործարկման նպատակը այս սպառազինական համակարգի արդյունավետության և ճշգրտության ապահովումն է», ասել են մամուլի ծառայությունից: 1970-ականներին ծառայության անցած Minuteman III-ը ժամանակ առ ժամանակ ենթարկվում է արդիականացման: