Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիան ընդլայնել նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի դեմ։ Այս մասին գրում է lemonde.fr կայքը:
Մակրոնը, ելույթ ունենալով Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում, ասել է, որ Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարող երկրները «պետք է պայքարեն նաև ՀԱՄԱՍ-ի դեմ»։ Նա ընդգծել է, որ Ֆրանսիան պատրաստ է դա անել:
Ֆրանսիացի առաջնորդն ընդգծել է, որ պետք է «վճռականորեն վերսկսել» պաղեստինյան խաղաղության գործընթացը:
«Իսրայելի անվտանգությունը չի կարող կայուն լինել առանց պաղեստինցիների հետ քաղաքական գործընթացի վճռական վերսկսման», – հավելել է Մակրոնը: