Վենեսուելայի ընդդիմության ներկայացուցիչները ԱՄՆ-ում լոբբիստներ են փնտրում՝ իրենց շահերն առաջ տանելու համար նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենի կառավարման ընթացքում: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն, գրում է ՏԱՍՍ-ը:
«Տեսնենք, արդյոք Թրամփի հեռացումով կվերանա Վենեսուելայի նկատմամբ վնասակար և ծայրահեղական քաղաքականությունը: Հուսով եմ՝ ԱՄՆ-ում փոփոխությունները կլինեն ի շահեն մարդկության և Վենեսուելայի»: