Ճապոնացիները երբեք չեն մոռանա, թե ինչպես են այլ երկրները օգնել և աջակցել նրանց 2011-ի երկրաշարժից և ցունամիից հետո: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգին ողբերգության տասնամյակին իր ուղերձում:
Նրա խոսքերով՝ Ճապոնիան շատ դասեր է քաղել այդ ողբերգությունից և ներկայումս մեծ ուշադրություն է դարձնում միջազգային համագործակցությանը՝ բնական աղետները կանխելու և դրանց հետևանքները նվազեցնելու համար: