Ֆիլիպինների ափերի մոտակայքում տեղի է ունեցել Ռիխտերի սանդղակի յոթ բալ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են այսօր ցերեկը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆիլիպինների Պունդագիտան քաղաքից 219 կմ հարավ-արևելք, օջախը եղել է 139 կմ խորության վրա: